Թիմային աշխատանքը ամենաբարդ գործերից մեկն է։ Ցանկացած գործարար կարող է ունենալ հիանալի թիմ, սակայն եթե այդ թիմը չկարողանա բնականոն կարգով աշխատել, նրանց աշխատանքի արդյունքը չափազանց թերի կլինի։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ գիտականորեն ապացուցված այս 5 խորհուրդներին, որոնց օգնությամբ կարելի է ավելի արդյունավետ դարձնել ցանկացած թիմի աշխատանքը։

1. Լավ առաջին տպավորություն

Ամեն ինչ սկսվում է ներկայացումից։ Թիմի բոլոր անդամների հետ փոխանակվեք կոնտակտային ինֆորմացիայով և համոզվեք, որ մտապահել եք բոլորի անունները։

2. Կողք-կողքի նստեք

Երբ ես աշխատում եմ որևէ թիմում, ես պատկերացնում եմ, որ բոլորով ինչ-որ թղթախաղ ենք խաղում։ Ես պարզապես բացում եմ իմ խաղաքարտերը և ասում․ «Լավ, ի՞նչ առավելագույն արդյունք կկարողանանք ստանալ այս խաղաքարտերով»։

3. Ընդհանուր բաներ գտեք

Դուք միշտ էլ կարող եք դիմացինի հետ ինչ-որ ընդհանրություն գտնել, ինչից հետո շատ ավելի հեշտ կլինի առաջացած խնդիրները լուծել։

4. Օպտիմալացրեք հանդիպման պայմանները

Համոզվեք, որ ոչ ոք չի մրսում, բոլորը կուշտ և հագեցած են։ Հնարավորության դեպքում հանդիպեք ճաշի սեղանի շուրջ։ Ուտելիքը ավելի մեղմում է հանդիպման մթնոլորտը։

5. Թողեք, որ բոլորը խոսեն

Մի՛ ավարտեք ուրիշների նախադասությունները և մտքերը։ Ավելի բարձր և արագ խոսելը չեն գեղեցկացնի Ձեր մտքերը։

6. Տարբերեք մարդկանց և մտքերը

Քննարկման ընթացքում արված բոլոր նշումները արեք մտքերի տեսքով և մի՛ անձնավորեք դրանք։ Մի գրեք «Աննայի միտքը», այլ գրեք «կամրջի վերաբերյալ միտքը»։

7. Գովաբանեք միմյանց

Գտեք մի բան, որը հնարավոր է գովել, և արեք դա։ Եթե ցանկանաք, նույնիսկ ամենահիմար միտքը կկարողանաք գովել և գեղեցիկ ձևով հրաժարվել դրանից։

8. Ալտերնատիվները ձևակերպեք որպես հարց

Մի՛ ասեք «Ես կարծում եմ՝ մենք պետք է փորձենք Սա, այլ ոչ թե Դա». դրա փոխարեն ասեք «Իսկ ի՞նչ կլինի եթե ՍԱ փորձենք ԴՐԱ փոխարեն»։ Սա հնարավորություն կտա չնեղացնելու թիմակիցներին և միևնույն ժամանակ Ձեր տարբերակը առաջարկելու։

9. Քննարկեք խնդիրները հենց ծագման պահին

Ես նկատել եմ, որ մարդիկ հսկայական ժամանակ են ծախսում՝ մտածելով, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները։ Դա սխալ մոտեցում է։ Մի՛ խորասուզվեք Ձեր մտքերում և շփվեք թիմակիցների հետ։ Խնդիրների առաջացման դեպքում էլ անհապաղ բարձրաձայնեք այդ մասին և առաջարկեք թիմով լուծել այդ խնդիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել