X Factor-ի այս շաբաթվա գալա համերգի թեման հայկական երգերն էին: Յուրաքանչյուր մասնակից ընտրել էր ստեղծագործություն, որը ոճային առումով ավելի մոտ է իր ներաշխարհին ու ձայնային հնարավորություններին: Հրաշալի կատարումներ, անկասկած, շատ կային: Սակայն եղան և դեպքեր, երբ ակնհայտ էր՝ երգը բաժին է հասել ոչ նրան, ում արժանի էր: Հրաշալի համընկումներից, երբ երգն ու կատարողը ներդաշնակության մեջ էին, անխոս, Դավիթ Չախալյանի դեպքում էր. երգիչը կատարեց Արթուր Գրիգորյանի «Թե կռվից չգամ» (Կյանք ու կռիվ) երգն, ու դատելով Դավիթի կատարումից՝ կարելի է ենթադրել, որ հենց մաեստրոն էլ այս փուլի համար աշխատել է Դավիթի հետ. հրաշալի երգի նույնքան հրաշալի կատարումը՝ ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել