Tert.am-ը գրում է.
 Survival Pictures ընկերությունը, որը նկարահանել է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած «Խոստումը» ֆիլմը, խոստացել է ֆիլմի պրեմիերայից ստացված ողջ հասույթը տրամադրել բարեգործական կազմակերպություններին, այդ թվում` Էլթոն Ջոնի The Elton John AIDS Foundation հիմնադրամին և մարդասիրական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններին:
 Այս մասին տեղեկացնում է Hollywood Reporter-ը` հիշեցնելով, որ ռեժիսոր Թերի Ջորջի` Հայոց ցեղասպանության մասին պատմող կինոնկարի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա ապրիլի 21-ին:

 Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել սըր Էլթոն Ջոնն իր հիմնադրամի 25-րդ ամենամյա Academy Awards Viewing Party-ին, որը կկայանա փետրվարի 26-ին, ներկայացնելու է Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի և Շառլոտ Լը Բոնի մասնակցությամբ «Խոստում» ֆիլմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել