Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը: Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը: Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սրտով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար:
Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից…
Անհավատներին լծակից մի՛ եղեք բնավ: Ի՞նչ կապ կարող է ունենալ արդարն անօրենի հետ, կամ ի՞նչ նույնության եզր կարող է լինել լույսի ու խավարի միջև:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-8, 14)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1621248277902278
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել