Մեր օրերում գրեթե ամենն, ինչ մենք գնում ենք, արտադրվում է 10 միջազգային կազմակերպությունների կողմից: Mars թե Snickers, Sprite թե Fanta, ինչ էլ ընտրեք, ձեր գումարը գնալու է նույն մարդկանց գրպանը:
BlogNews-ը ստորև ձեզ է ներկայցնում սխեմա, որն արտացոլում է այն կազմակերպությունները, որոնց պատկանում է գրեթե ողջ շուկան:

Kraft Foods (Քրաֆթ ֆուդս)

Հիմնադրվել է 1903 թվականին Ջեյմս Քրաֆթի կողմից: Ներկայումս երկրորդն է փաթեթավորված մթերք արտադրողների շարքում: Այս կազմակերպություն արտադրանքը վաճառվում է աշխարհի 155 երկրներում:

Nestlé S.A. (Նեսթլե)

ՆԵսթլեն աշխարհի խոշորագույն ուտելիք արտադրող կազմակերպությունն է և պարծենում է տարեկան ապրանքաշրջանառության ռեկորդային թվերով: Նեսթլեին են պատկանում չափազանց սիրված Nescafé-ն, KitKat-ը և Nesquik-ը:

Procter & Gamble (Պրոկտեր և Գեմբլ)

Սպառողական ապրանքների շուկայուն առաջատար Պրոկտեր և Գեմբլը նաև խոշոր գովազդային կազմակերպություն է, որը տարեկան $ 8 մլրդ է ծախսում գովազդի վրա: Նրան են պատկանում այնպիսի հանարճանաչ բրենդներ, ինչպիսիք են Fairy-ն, Ariel-ը, Lenor-ը, ինչպես նաև, Pampers-ը, Tampax-ը, Head & Shoulders-ը, Pantene-ը, Old Spice-ը, Hugo Boss-ը և այլն:

Johnson & Johnson (Ջոնսոն և Ջոնսոն)

Կոսմետիկա, հիգիենայի պարագաներ և բժշկական սարքավորումներ. այս ամենն արտադրվում է Ջոնսոն և Ջոնսոն կազմակերպության 230-ից ավելի դուստր ընկերությունների կողմից: Այն արտադրում է նաև դեղագործական և մարմնի խնամքի պարագաներ ներառյալ Acuvue-ն և Penaten-ը:

Unilever (Յունիլեվեր)

Յունիլեվերը կենցաղայի մաքրող միջոցներ արտադրող առաջատար կազմակերպություններից է: Այն նաև արտադրում է մթերք և անգամ օծանելիք:

Mars, Inc. (Մարս)

Ամենայն հավանականությամբ մեզնից յուրաքանչյուրն ամեն օր սպառում է Մարսի կողմից արտադրված ապրանքներ: Այս կազմակերպությանն է պատկանում ամենասիրված քաղցրավենիքների մեծամասնությունը՝ M&M’s-ը, Snickers-ը, Mars-ը, Milky Way-ը, Skittles-ը, Twix-ը, Bounty-ն, Starburst-ը, ինչպես նաև մեր չորքոտանի ընկերների համար նախատեսված կերերի մեծ մասը՝ Pedigree-ն, Whiskas-ը և Kitekat-ը:

Kellogg’s (Քելոգս)

Քելոգսը հիմնադրվել է 1906 թվականին Միչիգանում, ԱՄՆ: Ներկայումս հանդիսանում է նախաճաշի շիլաներ և կիսաֆաբրիկատներ արտադրող խոշորագույն կազմակերպություններից մեկը:

General Mills, Inc. (Ջեներալ Միլս)

Ջեներալ Միլս աշխարհի խոշորագույն կազմակերպություններից է, որը մասնագիտացած է մթերք, խաղալիքներ և հագուստ արտադրելու մեջ, ինչպես նաև ունի ռեստորանների մեծ ցանց:

PepsiCo (Պեպսի կո)

Պեպսի կոն հիմնադրվել է 1965 թվականին, երբ Pepsi Cola (Պեպսի կոլա) կազմակերպությունը միավորվեց Frito Lay (Ֆրիտո լեյ) կազմակերպության հետ: Պեպսի կոյին են պատկանում 7up-ը, Tropicana-ն, Cheetos-ը և այլ հայտնի բրենդներ:

Coca-Cola (Կոկա կոլա)

Ոչ ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիքների և մրգահյութերի խոշորագույն արտադրողը՝ Կոկա կոլան, հանդիսանում է ԱՄՆ-ի խոշորագույն կազմակերպություններից մեկը: Նրա արտադրանքները, ինչպես համանուն զովացուցիչ ընպելիքն , այնպես էլ Fanta-ն, Sprite-ը, Schweppes-ը և Bon Aqua-ն, վաճառվում են աշխարհի ավելի քան 200 երկրներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել