Շատ մարդիկ ընդունվում են աշխատանքի և սկսում են տարիներ շարունակ նույն աշխատավարձով աշխատել։ Իհարկե, չնչին բարձրացումներ լինում են, սակայն դրանք հազիվ ծածկում են գնաճը։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք հասնել աշխատավարձի բարձրացման և այդ պատկերացման բացակայության պատճառով չեն էլ փորձում։

Այս խնդիրը շատ մեծ մասշտաբների է հասել հատկապես Հայսատանում, այդ իսկ պատճառով էլ BlogNews-ի խմբագրությունը պատրաստել է 10 քայլից բաղկացած մարտավարություն, որի կիրառությունը ոչ միայն կօգնի աշխատավարձի բարձրացումներ ստանալ, այլ նաև դառնալ կարևոր և արժեքավոր աշխատակից ցանկացած ընկերությունում։

1.Գրանցեք բոլոր հաջողությունները

Եթե դուք Ձեր կատարած աշխատանքի ապացույցն ունեք, ապա կարող եք ազատվել «վերջին ժամանակաշրջանում» անվանմամբ խաբկանքից, որը շատ հաճախ առաջանում է գործատուների մոտ։ «Վերջին ժամանակաշրջանում» խաբկանքն այն իրավիճակն է, երբ ղեկավարը դատում է աշխատակցին վերջին օրերի աշխատանքով, այլ ոչ թե ավելի մեծ և նշանակալից ինտերվալով։ Բացի այդ, եթե գրանցեք Ձեր աշխատանքի արդյունքները, Ձեր ղեկավարը չի կարողանա հետագայում հերքել դրանք։

2. Ինքնագնահատում

Ինքնագնահատումը կօգնի Ձեզ գնահատել Ձեր դիրքը կազմակերպությունում և իրատեսորեն դատել հնարավոր բարձրացումները։ Այս կերպ դուք կկարողանաք աշխատել ինքներդ Ձեզ վրա և հասնել ցանկալի աշխատավարձին նվազագույն հնարավոր ժամանակահատվածում։

3. Լավ հարաբերություններ

Լավ հարաբերություններ պահեք Ձեր ղեկավարի հետ, քանի որ, անկախ ամեն ինչից, նա է որոշումներ կայացնողը, և վատ հարաբերությունները կարող են ջնջել Ձեր կատարած աշխատանքը։

4. Թիմային խաղացող եղեք

Լավ հարաբերություններ ունեցեք նաև գործընկերների հետ և հնարավորության դեպքում օգնեք և ուղղորդեք նրանց։ Հենց այդ հատկությունն է, որ կօգնի Ձեզ պաշտոնի բարձրացում ստանալ։

5. Ապագայի մասին մտածեք

Նպատակներ որոշեք ապագայի համար և քննարկեք դրանք Ձեր ղեկավարի հետ։ Սա վառ ապացույց է առ այն, որ դուք հավատարիմ և նվիրված աշխատակից եք, ով, միանշանակ, արժանի է աշխատավարձի բարձրացման։

6. Արեք ավելի, քան բուն աշխատանքը

Եթե դուք անեք մի փոքր ավելի, քան Ձեզանից պահանջում են, ապա շատ արագ կհայտնվեք ղեկավարության ուշադրության կենտրոնում։

7. Այնպես արեք, որ Ձեր ղեկավարը պարբերաբար ստուգի Ձեր աշխատանքը

Այս կերպ դուք ոչ միայն կապահովեք Ձեր ղեկավարի պատշաճ տեղեկացվածությունը Ձեր աշխատանքի վերաբերյալ, այլ նաև Ձեզ կտեղավորեք նրա գործնական կյանքում։

8. Բարելավեք Ձեր աշխատանքը

Եթե դուք պարբերաբար թարմացնեք Ձեր գիտելիքները և անընդհատ բարելավեք աշխատանքի որակը, ապա շատ արագ կարժանանաք բաղձալիին։

9. Խնդիրներ լուծեք

Խնդիրներ լուծելու և ստանդարտից դուրս մտածելու ունակությունը չափազանց կարևոր է արժեքավոր աշխատակից դառնալու համար։ Այդպիսի աշխատակիցները մշտապես առաջնային են ղեկավարության համար և պարբերաբար աշխատավարձի բարձրացումներ են ստանում։

10. Նվիրվեք աշխատանքին

Նվիրվեք Ձեր աշխատանքին և պարտաճանաչ եղեք։ Ավելի լավ է մի քանի րոպե շուտ հասնեք աշխատավայր, քան թեկուզ 1 րոպե ուշանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել