Картинки по запросу ընտրություններ1996 թվականի նախագահական ընտրություններ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կարգախոսը՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց
2017 թվականի ԱԺ ընտրություններ, ՀՀԿ (Սերժ Սարգսյան)-ի կարգախոսը՝ «Անվտանգություն, առաջընթաց» 
Առաջին հայացքից միմյանց միայն լեզվաբանական նմանություն ունեցող կարգախոսներ, սակայն, իրականում, ժամանակի ու տարածության մեջ նույն խորքային շարժառիթն ու մեսիջը ունեցող, երկու, իրարից ոչնչով չտարբերվող կարգախոսներ: Մանրամասնեմ. 1996 թվականին Տեր-Պետրոսյանը դեռ «Խաղաղության, հաշտության և բարիդրացիության» մասին չէր մտածում և դժվար էլ սկսեր մտածել, եթե 1996-ի ընտրությունների արդյունքում լեգիտիմության խորը ճգնաժամ չառաջանար (1997-ին Տեր-Պետրոսյանի, որպես բանակցվող փաստաթուղթ ընդունված, «Փուլային» տարբերակը միայն արտաքին լեգիտիմության հարց էր լուծում և ոչ ավելին, սակայն այդ մասին մեկ այլ առիթով և մանրամասն կարտահայտվեմ): 96-ի նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի կարգախոսն ամբողջությամբ պայմանավորված էր Ղարաբաղի խնդրի հետ և, որ ամենազարմանալին է, այն ժամանակ նա չէր էլ մտածում «հաշտության, բարիդրացիության» մասին:
Սերժ Սարգսյանի կարգախոսը ևս (Անվտանգություն, առաջընթաց») ամբողջությամբ պայմանավորված է ԼՂ հակամարտության շրջանակներում ներկայումս առկա մարտահրավերների հետ և 1996-ի Տեր-Պետրոսյանի կարգախոսի հետ ընդհանուր բնութագրիչը, թերևս, նույն ԼՂ-ն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել