ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են հասնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման, հղորդում է ABC News-ը:
Ակտիվիստները Փարիզով մեկ կախել են պլակատներ՝ “Obama17” մակագրությամբ և համանուն վեբ-կայք այցելելու կոչով: Ընդ որում այնտեղ կարելի Է ստորագրել հանրագիր, որը կոչված Է «Օբամային համոզել» մասնակցելու ընտրություններին:
Ակտիվիստների նպատակը մեկ միլիոն ստորագրություն հավաքելն Է:
«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան պատրաստվում Է զանգվածաբար քվեարկել աջ ծայրահեղական թեկնածուի օգտին, մենք դեռ կարող ենք այս առումով ժողովրդավարության դաս տալ՝ նախագահ ընտրելով օտարերկրացու»,- ասված Է կայքի հաղորդագրության մեջ:
ABC News-ն ուշադրություն Է հրավիրում առնվազն մեկ Էական խոչընդոտի վրա, որը կարող Է ակտիվիստներին խանգարել իրենց նախաձեռնության հարցում: «Այս ամենը շատ լավ Է հնչում, բայց մի խնդիր կա: Ֆրանսիայի նախագահը պետք Է, որ ֆրանսիացի լինի: Իսկ Օբաման ֆրանսիացի չԷ»,- գրել Է հրատարակությունը: