Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտին կայցելի Մոսկվա և կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտարարել է անձամբ Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
«Մարտին ես կայցելեմ Մոսկվա, կհանդիպեմ Լավրովի հետ»,- ասել է նա:
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային մակարդակով համագործակցությանն առնչվող հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/02/24/moscow/2289431
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել