Չպետք է անտեսել դրսում՝ արտերկրում, կատարվող ակտիվ հասարակական աշխատանքի կարևորությունը՝ ինչպես այդ երկրների հանրությունների, այնպես էլ իշխանություններին հետ:
Մեր պետությունը այնպիսի կազմակերպություն է, որում տրամաբանություն փնտրելը պարապ, անիմաստ գործ է: 
Դժվար է հավատալ, սակայն այն, ինչին երբեմն չի կարող հասնել ամբողջ ժողովուրդը՝ համառ ու երկարատև պայքարի ընթացքում, կարող են իրականացնել դրսից՝ մատի մի շարժումով:
Դա է պատճառը, որ իշխանությունը, արհամարհելով սեփական երկրի ժողովրդի կարծիքը, անվերապահորեն ընդունում և կատարում է դրսի՝ իրենց հովանավորողների և կնքահայրերի պահանջները: 
Կարելի է պնդել, որ մեր իշխանությունները ընտրվում են դրսի տերերի դաբրոյով և հետևաբար ենթարկվում են առաջին հերթին նրանց:
Այս տրամաբանությունից ելնելով շատ կարևոր է դրսում՝ հատկապես սրանց հովանավորողների և սրանց հետ գործարքների գնացող երկրներում լուրջ աշխատանք կատարելը, այդ թվում բացատրելու, նրանց գիտակցությանը հասցնելու, որ սրանք մինչև մազի ծայրը վարկաբեկված են, մերժված ժողովրդի կողմից, հանցագործ են և հակաժողովրդավարական: Վստահեցնել, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ մերժելու նրանց դրածոների իշխանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել