Եւ այսպես. Ստեփանավանի օդանավակայանը եւ Բալահովիտի ռազմակայանն էլ ենք հանձնում ռուսներին: Ստեփանավանի օդակայանը Հայաստանը կարող էր օգտագործել որպես ռազմական օդակայան, բայց անտերության էր մատնվել, իսկ հիմա նրա տերն է դառնում ԱՊՀ-ի անվան տակ թաքնվող ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ծառայեցվելու է որպես «Անդրկովկաս» կոչվող տարածաշրջանի երկրների աղետյալ վայրերին «օգնություններ» հասցնող ուղղաթիռային օդակայան: Սա իհարկե շղարշ է, Իսկ Բալահովիտի ռազմակայա՜նը... Բալահովի ռազմակայանը դառնալու է ՀԱՊԿ «արագ արձագանքման ուժերի» հենակետ... Այո, այո, դուք չեք սխալվում, սրանք այն ուժերն են, որոնք անցյալ դեկտեմբերին կնքված համաձայնագրով նախատեսվում են նաեւ օգտագործվել ՀԱՊԿ անդամ երկրների ներսում ժողովրդական հուզումները ճնշելու համար: Սերժիկի պետական դավաճանության եւս մեկ ապացույց: Ամենանողկալին այն է, որ այդ գաղափարը՝ ՀԱՊԿ-ին օժտելը իր անդամ երկրների ներքին գործերին միջամտելու լիազորությամբ ներկայացվել է իբրեւ Հայաստանի նախաձեռնություն, որի համար նախանցյալ դեկտեմբերի հերթական նիստում Ուզբեկստանի նախագահ Քերիմովը, կարելի է ասել, թքել էր Սերժիկի երեսին, իսկ ամիսներ անց հենց դրա պատճառով Ուզբեկստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել