Tert.am-ը գրում է.
Հայաստանում 4 տարվա մշտական բնակության տեղեկանք ստանալու համար ՀՀ անձնագրային և վիզաների վարչություն դիմել է 1950 անձ, տրամադրվել է 1911 տեղեկանք, մերժվել է տրամադրումը 39 անձի: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։  

- Պարո՛ն Բիչախչյան, փետրվարի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացված ընտրական փաստաթղթերում կար ընդհանուր շուրջ 1400 համամասնական ու ռեյտինգային թեկնածու: Կարո՞ղ եք տրամադրել թվական տվյալներ, թե որքան մարդ է դիմել ՀՀ անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանում 4 տարվա մշտական բնակության տեղեկանք ստանալու համար:

-Մեզ դիմել են շատ ավելի, բայց միգուցե չեն առաջադրվել: Մեզ դիմել է 1950 անձ, տրամադրվել է 1911 հոգու, մերժվել է 39-ը:

-Իսկ այն, որ որոշ թեկնածուներ այս տարիներին սովորել են արտերկրում և 4 տարվա բնակության տեղեկանք են ստանում, սա, փաստորեն նախատեսված է Ընտրական օրենսգրքո՞վ:

-Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը ներկայացնում պայման՝ «վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ»: Ասում է՝ «ՀՀ-ում վերջին 4 տարում մշտապես բնակվող չի համարվում, եթե դիմում տալու, այսինքն` տեղեկանք ստանալուն նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից»: Բացառություն է, երբ անձը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայողը այդ ընթացքում գործուղվել է այլ պետություն կամ սովորել է բարձրագույն ուսումնական հաստատությունում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել