Tert.am-ը գրում է.
 Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը, ում նկատմամբ սկսած միջազգային հետախուզման մասին հայտարարել էր Ադրբեջանի դատախազությունը, դեռ չգիտի, թե ինչ է անելու:
 Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շուտով իր անելիքները պարզ կլինեն:  

 «Ամեն դեպքում, ես պատրաստվում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ազատ Արցախում»,- ասաց նա: 
 Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ՝ Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել