Մեզնից ոմանք արդեն իսկ ունեցել են աշխատանքային հարցազրույցի փորձ, մյուսները դեռևս նոր են պատրաստվում այդ բարդ փորձությանը: Այնուամենայնիվ, փորձ ունենալը հարցազրույցը պակաս բարդ և լարված չի դարձնում: Հմուտ հարցազրուցավարներն այնպիսի հարցեր են պատրաստոմ, որոնք փակուղու մեջ կարող են գցել յուրաքանչյուրին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նմանատիպ բարդ հարցերից մի քանիսը: Ինչպես ասում են, տեղեկացված ես, ուրեմն՝ պաշտպանված ես:  

1. Ձեր cv-ում նշվածներից ո՞րն է առավել մոտ սուտ լինելուն:

2. Ըստ ձեզ՝ ի՞նչ եմ ես մտածում այս պահին:

3. Ենթադրենք՝ դուք ունեք մի ընկեր, ով հիանալի է համապատասխանում աշխատանքի համար, և կա ևս մեկ թեկնածու, որը նույնքան լավն է, բայց ձեր ընկերը վաստակելու է 20000 դրամ պակաս: Ո՞ւմ կընդունեք աշխատանքի:

4. Ո՞րն է ամենաեսասեր բանը, որ երբևէ արել եք:

5. Երեք հոգի տարբեր չափի աշխատավարձերով ցանկանում են հաշվարկել իրենց միջին աշխատավարձն առանց նշելու իրենց աշխատավարձի չափը: Ինչպե՞ս են նրանք դա անելու:

6. Դուք ունեք 50 հատ կարմիր և 50 հատ կապույտ իր: Ըստ ձեր հայեցողության դասավորեք դրանք 2 արկղերի մեջ այնպես, որ գույներից մեկը հանելու հավանականությունը լինի մաքսիմալը/մինիմալը:

7. Պատմեք ձեր մանկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել