Արաբական քաղաքակրթությունը հայտնի է արտասովոր իմաստությամբ, որը կարող են ինչ-որ բան սովորեցնել յուրաքանչյուր մարդու։ BlogNews-ը հավաքել է արաբական իմաստության օրինակներ, որոնցում պարփակված են բարոյականության ոսկե օրենքները և դարերով կուտակված իմաստությունը։
- Երբ դու խոսում ես, ապա խոսքերդ պետք է լռությունից ավելի լավ լինեն։
- Առյուծի գլխավորած ոչխարների բանակը կարող է հաղթել ոչխարի գլխավորած առյուծների բանակին։
- Սխալները չընդունելը կրկնակի սխալ է։
- Խելացին կհասկանա, եթե ակնարկես, իսկ հիմարը, եթե հրահրես։
- Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ պատրաստում է տղամարդու համար և հեռացնում է աղը այն ամենի միջից, ինչը տղամարդն ասում է իրեն։
- Մեկ սեփական փորձը ավելի արժեքավոր է, քան 7 իմաստունների խորհուրդները։
- Քամին չի փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը։
- Ով անթերի ընկեր է փնտրում, միայնակ կմնա։
- Հնարավոր չէ հասկանալ ժամանակը առանց գործողության։
- Եթե վախենում ես, ապա մի՛ ասա, իսկ եթե ասել ես, մի՛ վախեցիր։
- Հաղթանակը ցույց է տալիս մարդու ունակությունները, իսկ պարտությունը՝ նրա արժեքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել