Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետարանին դատական պրոցեսին չմիջամտելու կապակցությամբ:

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
07 մարտի 2013 թվական քաղաք Երևան

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ա.Գ. (անձնագիր` ..., տրված ..., ...-ից) ընդդեմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (պետական գրանցման համար` 282.210.06577, ՀՎՀՀ` 00804091)` «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի՝

Վ Ճ Ռ Ե Ց
1. Հայցը բավարարել.
1.1. Անվավեր ճանաչել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի՝ նկատողություն տալու մասին 20.03.2012թ. թիվ 45 հրամանը` Ա.Գ.-ի մասով:

1.2. Անվավեր ճանաչել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի՝ 16.07.2012թ. թիվ 108-Ա հրամանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գանձապահ Ա.Գ.-ին նկատողություն հայտնելու մասին:

1.3. Անվավեր ճանաչել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի՝ 23.07.2012թ. թիվ 109-Ա հրամանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի և գանձապահ Ա.Գ.-ի միջև 2011 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին, և Ա.Գ.-ին վերականգնել աշխատանքում՝ գանձապահի պաշտոնում:

1.4. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից հօգուտ Ա.Գ.-ի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձը հաշվարկելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

2. «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես երեք հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքում վերականգնելու պահանջներին հաշվարկվող պետական տուրք, նաև` հարկադիր պարապուրդի գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրք, որը չի կարող պակաս լինել 1.500 ՀՀ դրամից:

3. Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել