Երկու տարի առաջ հրշեջ Ջոն Սիմսն Արիզոնայից իր ընտանիքի համար նոր տուն ձեռք բերեց:

Նա գնել է ընկերոջ տունը, ով ևս ցանկացել է տեղափոխվել:

Ընկերոջ խոսքով՝ բակում ինչ-որ տեղ թաքնված օդանցք կա:

Այդ խոսքերը երկար ժամանակ Սիմսի մտքից չեն հեռացել:

 

Ջոնը սկսել է փորել: Բահը մետաղի է դիպել:

Օդանցքի տակ եղել է ժանգոտած պարուրաձև սանդուղք, որը դեպի մթություն է տարել:

Դրա որոշ աստիճաններ արդեն վաղուց քանդված են եղել:

Շուտով պարզ է դարձել, որ տան հետնաբակում սառը պատերազմի ժամանակվա բունկեր կա:

Արտաքինից հին բունկերը վատ տպավորություն է թողել:

Ջոնը սկսել է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել բունկերը:

Բունկերի մի մասն աղբով է լցված եղել:

Մաքրելուց հետո պարզվել է, որ բունկերն իրականում լավ էր պահպանվել:

Ջոնը սկսել է վերափոխել այն:

Եվ արդեն հնարավոր է դարձել առանց վախենալու իջնել բունկեր:

Թաքստոցի սանդուղքը դեռ վերականգնման փուլում է:

Զուգահեռ Ջոնը մտածում է ներքին հարդարանքի մասին:

Խմելու ջրի այս տարաները շատ հարմար կլինեն ներքին հարդարանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել