Համացանցում շարունակվում են պտտվել iPhone 8-ի մասին զանազան «հավաստի» փաստեր և ենթադրություններ։ Այդ փաստերից մեկը, որը հղում է չափազանց հավաստի աղբյուրից, պնդում է, որ նոր iPhone 8-ի դիմացի տեսախցիկը իսկական նորություն է լինելու և հնարավորություն է տալու 3D սելֆիներ անելու։

Նոր տեսախցիկի օգնությամբ օգտատերերը կկարողանան համադրել 2D լուսանկարները և 3D ինֆորմացիան, որոնց շնորհիվ կստանան դեմքի և աչքի ճանաչման ֆունկցիաներ, ինչպես նաև 3D սելֆիներ անելու հնարավորություն։

Հեղինակավոր «KGI Securities» ընկերության վերլուծաբան Մինգ Չի Կուոն բացատրել է այս ենթադրությունը նրանով, որ «Apple» ընկերությունը անհամեմատ ավելի զարգացած է մրցակիցներից 3D սենսորային տեխնոլոգիաներով և դրա շնորհիվ վաղ թե ուշ կթողնի կրկնակի տեսախցիկների արտադրությունը և կանցնի ավելի կոմպակտ 3D տեսախցիկներին։ Մնում է սպասել սմարթֆոնի վերջնական շնորհանդեսին՝ համոզվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել