Երևան Մոլը նշեց իր ծննդյան 3-րդ տարեդարձը: Հազարավոր այցելուներ հավաքվել էին առևտրի և ժամանցի կենտրոնում՝ ներկա գտնվելու սիրելի մոլի կազմակերպած տոնին: Կազմակերպիչները հոգացել էին, որ տոնական մթնոլորն ու շունչը առկա լինեն մոլի բոլոր անկյուններում:

Երաժշտական և պարային շոու, տոնական ֆոտոանկյուններ, տորթի հյուրասիրություն, անվճար դիմահարդարում եւ այլ անակնկալներ․ ահա այսպես անցավ Երևան Մոլի ծննդյան 3-րդ տարեդարձը:

Հատուկ ստեղծված գեղեցկության անկյուններում մոլի հաճախորդներին ներկայացվում էին հանրահայտ ապրանքանիշների նորույթները, մի շարք խանութ-սրահներում գործում էին տոնական ակցիաներ եւ զեղչեր: 3-րդ տարեդարձի առթիվ մոլը տրամադրեց նաեւ ակումբային քարտ՝ առանց որեւէ պայմանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել