Google-ը դարձել է մեր լավագույն ընկերը, երբ հարցը վերաբերում է ինֆորմացիա որոնելուն: Մենք ամեն օր կիրառում ենք Google-ը, սակայն քչերն են կարողանում օգտագործել նրա ողջ պոտենցիալը:

BlogNews-ը ձեզ համար կբացահայտի Google-ի 10 օգտակար հավելվածներ, որոնք ձեր կյանքն առավել հեշտ կդարձնեն:

Google Translate app-ը մի հավելված է, որը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր շատ են ճանապարհորդում: Պարզապես հեռախոսի տեսախցիկը պահեք տեսքսի վրա, հավելվածն ավտոմատ գրությունը կթարգմանի ձեր նախընտրած լեզվով:

Google Scholar-ը որոնողական համակարգ է՝ նախատեսված հատուկ դպրոցականների համար: Այն պարունակում է մեջբերումներ դասագրքերից, գիտական հոդվածներից և այլն:

Timer-ի օգնությամբ դուք կարող եք ժամանակ պահել․ երբ ժամանակը ավարտվի, դուք կլսեք ձայնային ազդանշան:

Google Sky-ը մի հավելված է, որի շնորհիվ դուք կարող եք տեսնել բաց տիեզերքն ասես հեռադիտակով:

Google Fonts-ը ձեզ կօգնի գտնել ձեր պրոյեկտների համար անհրաժեշտ տառատեսակը:

Think with Google-ը ձեզ տեղեկացված կպահի վերջին հետազոտությունների, սպառողական վարքի ընթացիկ միտումների և նորագույն մարքեթինգային գաղափարների մասին:

Panoramio-ի օգնությամբ դուք կարող եք բացահայտել աշխարհը այն լուսանկարների միջոցով, որոնք հենց օգտատերերն են ներբեռնում:

Google Sound Search-ը Shazam-ին համարժեք մի հավելված է, որը վայրկյանների ընթացքում կասի, թե որ երգն եք դուք լսում:

Google Images-ը ամենահարմար գործիքն է նկարով որոնում կատարելու համար: Պարզապես ներբեռնեք նկարը և դիտեք արդյունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել