1-1

Բա չիմացար՝ ինչ ա եղել, չարդ տանեմ։ Նոր ռադիոյով ասեցին՝ Ծառուկյանը իրա նախընտրական ծրագիրն ա ներկայացրել ու 15 քայլեր ա առաջարկում։ Որ էդ քայլերը լսեցի, լազաթ տվեց։ Ասում ա՝ պետք ա արագաչափերը հանեն, հարկերը հանեն, ռոճիկները բարձրացնեն, թոշակները բարձրացնեն։ Բայց դե նայի, ստեղ մի քանի մամենտներ կան։ Սպասի, սա՜ղ ասեմ․․․

Ախպեր, էդ սաղ սութ ա․․․

Չարդ տանեմ, եթե իրոք ժողովրդի մասին են մտածում, էդ քիչ ա։ Էլի մի քանի քայլ պետք ա անի։ Ուզո՞ւմ ես ասեմ՝ ինչ կետեր էին պակասում։

1․ Քյասիբների ու հասարակ ժողովրդի երեխեքին բանակ չպետք ա տանեն, թող մենակ հարուստների երեխեքը գնան։

2․ Արտագաղթողներին գոնե մի քիչ ձեռ քցեն։ Եթե չեն կարում վիզաները հանեն, թող գոնե գրինքարտի փողը պետությունը տա։

3․ Թող սաղին ռասկուլաչիտ անեն ու ժողովրդին բաժանեն։ Բա ի՞նչ, ախպեր ջան, խմին էս ժողովրդի արունը։

4․ Խի՞ են մենակ սպարցմեններին Դորդջհարներ բաժանում, թող սովորական մարդկանց էլ բաժանեն։ Հիմա ես մեղք ունե՞մ, որ սպորտով չեմ զբաղվում։

5․ Էդ բանգերը, բանգերը․․․ Թող ասեն, որ բոլոր ապառիկներն ու վարկերը ջրում են, թե չէ կերան մեզ էդ բանգերը։ Հեն ա, սիրածիս համար մի հատ այֆոն եմ առել, տակից չեմ կարում դուս գամ. յա երեխեքս պետք ա սոված մնան, յա էդ այֆոնը կորի։ Բանգերի դեմն առնել ա պետք։

Այ էսքանը որ անեն, ես իրանց դաժե առանց փող ձեն կտամ․․․ Դե նենց չի էլի, որ ես փողով եմ ընտրում, պռոստը ասում եմ։ Պետք ա մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել