Եկեք անկեղծ լինենք. խաղի ընթացքը և դրանում հաջողությունները կախված են հենց խաղացողից: Հաղթելու համար հարկավոր է առաջ շարժվել, զարգացնել սեփական բիզնես ռազմավարությունը՝ հետևելով հաջողակ բիզնեսմենների այս 5 խորհուրդներին:

1. Ոգեշնչող գաղափար

Ձեր գաղափարներն ու մտքերն այնքան ոգևորիչ պիտի լինեն, որ անգամ քնի մեջ հանգիստ չտան: Բոլոր մտքերը պիտի ուղղված լինեն նպատակին հասնելուն: Երբ սեփական հոգին ներդնեք գաղափարի մեջ, այդ ժամանակ էլ ամեն ինչ կստացվի: Գրառեք ձեր նպատակները և կազմեք պլան՝ կոնկրետ վերջնաժամկետներով, որոնց պիտի անպատճառ հետևեք: Այդ պլանն անպիսի տեղում փակցրեք, որ միշտ աչքի առաջ լինի: Երբ սկսեք շարժվել այս ռիթմով, մնացած ամեն ինչ չափազանց հեշտ կթվա:

2. Հասկանալ հրատապության կարևորությունը

Համոզիչ և ոգևորիչ գաղափարը միշտ էլ կարիք է ունենում շտապ գործողությունների՝ սկսած հասարակ հեռախոսազանգերից, վերջացրած կարևորագույն որոշումների կայացմամբ: Աշխատանքն օպտիմալ է լինում այն ժամանակ, երբ մտքին եկած գործողությունը կատարում եք անմիջապես, առանց երկարաձգելու: Շատերը դա չեն անում, քանի որ կասկածում են պայմաններին, սակայն հիշեք՝ կատարյալ հարմար պահ երբեք չի գալիս, այդ իսկ պատճառով էլ հաջողակ մարդիկ միշտ շարժման մեջ են ու մրցակցից միշտ երկու քայլ առաջ են գտնվում: Եթե չեք պահպանում տեմպը, ապա հավատացած եղեք՝ ինչ-որ մեկը տասը քայլով հետ է մղում ձեզ ձեր նպատակից:

3. Եկամտի մի քանի աղբյուրներ

Այսպիսով՝ այժմ դուք ձեր գործողություններն օպերատիվորեն եք կատարում. հիմա անհրաժեշտ է դրանք կիրառել բոլորի և ամեն ինչի վրա: Այստեղ սկսվոմ է ամենահետաքրքիրը: «Աստղային» բիզնեսմենները անցել են բոլոր ռեկորդները՝ փորձելով միանգամից իրականացնել ոչ թե մեկ, այլ մի քանի հաջողակ նախաձեռնություններ ընդամենը մեկ տարում: Ամեն օր քրտնաջան աշխատելով՝ նրանք տարբեր բիզնես ուղղություններից եկամուտներ են ունենում: Ի դեպ՝ «միջին» միլիոնատերը եկամուտի յոթ տարբեր աղբյուրներ ունի: Իսկ քանի՞սն ունեք դուք:

4. Բարձր որակ

Եթե եկամտի աղբյուրները շատ են, դա դեռ չի նշանակում, որ այն ամենն, ինչ անում եք, լավ է մտածված և բարձր որակով է արվում: Չի կարելի անել այնպիսի բան, որը 100%-ով չի համապատասխանում ձեր բրենդի անվանը: Անգամ ակցիայի ժամանակ տրվող անվճար իրերը պետք է լինեն բարձորակ: Շատ մարդիկ են տապալում սեփական բրենդն ու բիզնեսը՝ անորակ և էժանագին արտադրանք տալով: Մաքսիմալ բծախնդիր և ուշադիր եղեք այս հարցում:

5. Տվյալ պահը կարևոր է

Եթե արդեն հասել եք այս կետին, դա նշանակում է, որ դուք առաջին շարքերում եք: Այժմ ժամանակն է վերջնականապես առաջ նետվելու: Ներկա պահն ամենակարևորն է. բա՞ց թողնել այն, թե՞ վերջին ու մեծագույն քայլերն անել: Ամեն ինչ արեք ՀԻՄԱ, ոչ մի դեպքում կանգ մի առեք անգամ շունչ քաշելու համար: Եթե իսկապես ցանկանոմ եք հասնել ձեր վերջնական նպատակին, ապա կյանքի մնացած ողջ ընթացքը հարկավոր է ապրել՝ հետևելով հաջողության հասնելու այս հինգ կանոններին: Երբ գիտակցեք, որ ներկա պահը ավելի քան կարևոր է, մնացած ամեն ինչը ձեզ համար պատմություն կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել