Tert.am-ը գրում է.
 Թուրքական հեղինակավոր bianet.org կայքն անդրադարձել է հայկական մանրանկարչության ու հատկապես թռչնագրի ավանդույթներին: Մայրենիի միջազգային օրվան նվիրված հրապարակման մեջ թուրք լրագրող Սերդար Քորուջուն շեշտել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արևտմտյան Հայաստանը հնագույն հայկական գրերի բնօրրանն է և միաժամանակ՝ ոչնչացման տարածքը:
 «Որովհետև Թուրքիան այն վայրն է, որտեղ հեղինակվել են բացառիկ ձեռագրեր և միաժամանակ այն վայրը, որտեղ աշխատել են ամբողջովին ոչնչացնել այս թանկարժեք ձեռագրերը», - գրել է CNN-ի թուրքական ծառայության համախմբագիրներից մեկն ու Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» նախկին աշխատակից Սերդար Քորուջուն՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հետցեղասպանական շրջանում հայերին պատկանած հազվագյուտ ձեռագրերն ու արվեստի նմուշները կամ ոչնչացվում էին կամ վաճառվում էին չնչին գրոշներով: 
 «Հայկական դպրոցների դռներն այլևս փակ էին, իսկ հայկական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում` պանիր կամ խուրմա փաթեթավորելու նպատակով», - գրում է լրագրողը` վկայակոչելով ժամանակի արաբ պաշտոնյաներից Ֆայեզ ալ Հուսեյնին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել