Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում քաղպաշտպանության ծառայության աշխատակիցները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած փոքրիկ աղջնակին: Փրկարարները նրան գտել են լացի ձայնով: «Telegraph»-ի փոխանցմամբ՝ փոքրիկ Այային տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ է ստացել աղջիկը:

Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսի Բարամքա շրջանի Թիշրին մարզադաշտի վրա մի քանի ռումբ է ընկել: Դրա հետևանքով «Ուասբա» թիմի մեկ ֆուտբոլիստ է զոհվել, վիրավորվել են 13 խաղացողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել