Картинки по запросу mehriban alievaԱմիսներ առաջ Ադրբեջանական «Ժողովրդի միասնություն հանուն հայրենիքի» շարժումն առաջարկել էր երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում առաջադրել նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: Այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է կնոջը՝ Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու մասին հրամանագիրը: 

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում հանրաքվե անցկացվեց, որով «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտով նախատեսվում է երկրի ղեկավարի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի՝ գործող 5-ի փոխարեն:

Պաշտոնից նախագահի արտահերթ հեռացման դեպքում, մինչև նոր ղեկավար ընտրելը, պետության ղեկավարման բոլոր իրավունքները փոխանցվելու են ոչ թե երկրի վարչապետին, այլ առաջին փոխնախագահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել