Картинки по запросу ընտրակաշառքԸնտրակաշառքը հերթական դատարկ դիսկուրսն է: Չեմ հասկանում՝ ոնց են մարդիկ տարիներ շարունակ համառորեն հրաժարվում գլուխը ավազից հանելուց: Ստուգման մի շատ պարզ ձև կա: Գործ տվողին պարգև տվեք: Յուրաքանչյուր փաստավորված գործի համար 100,000 դրամ պարգևավճար:

Եթե խնդիրը իրոք փողի մեջ լինի, ապա բազմամիլիոնանոց «կաշառակերներից» գոնե մի քանիսը պիտի որ առաջ գան: Իսկ եթե նման դեպքեր չլինեն, գոնե ձեններդ կկտրեք: Չէ՞: Թեպետ դժվար:

Ախր «կաշառքով» քվեարկելը զուտ ենթագիտակցական, երբեմն էլ շատ գիտակցված բողոքի ձև է: Մարդ, ով ընտրության գնալու իմաստը չի տեսնում, գնում է՝ փող վերցնելով դրա դիմաց: Փող չտան, նա ընդդիմություն չի ընտրի: Պարզապես չի մասնակցի: Չի մասնակցի համ էլ, որովհետև ընդդիմադիր դաշտն անպիտան է, դատարկախոս, սուտասան և անսկզբունքային: Իսկ անպիտան, դատարկախոս, սուտասան և անսկզբունքային է, որովհետև ծրագիր չունի: Իսկ ծրագիր չունի, որովհետև, այս ամենին գումարած, նաև տգետ է))) Հարցը փողը չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել