Ձեզ ենք ներկայացնում բնական և արդյունավետ միջոց, որը կօգնի վերջնականապես ազատվել հազից և օրգանիզմը հարստացնել վիտամիններով:
Հզոր միջոց հազի դեմ
Բաղադրիչները՝
- 2 հասած բանան
- 2 ճ/գ մեղր
- 400 մլ ջուր
Պատրաստումը՝
Ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակի վրա, թողեք եռա: Այդ ընթացքում մաքրեք բանանների կեղևը և պատառաքաղով լավ ճզմեք:
Երբ ջուրը եռա, անջատեք կրակն ու բանանները դանդաղ ավելացրեք ջրի մեջ:
Լավ խառենք, մինչև համասեռ զանգված ստացվի: Երբ խառնուրդը մի քիչ սառչի, ավելացրեք մեղրը, դեղը պատրաստ է:
Կիրառումը՝
Խառնուրդի մի քանի թ/գ ընդունեք օրը 4 անգամ: Բայց օգտագործելուց առաջ մի քիչ տաքացրեք:
Մի քանի օր անց կնկատեք, որ հազը վերանում է, և ձեզ ավելի լավ եք զգում:
Այս խառնուրդը նաև կնորմալացնի քունը, քանի որ բանանը հանգստացնող հատկություն ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել