Tert.am-ը գրում է.
 Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրենի, նրա մոր դեմ մեղադրանք է առաջադրվել և նախորդ տարվա ավարտին գործն ուղարկվել է դատարան: Մոր, որդու և միջնորդող անձի գործունեությունից տուժող է ճանաչվել 33 անձ:
 Դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուսումնական հաստատության ղեկավար պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ: Մոր՝ Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ Սամվել Գրիգորյանից ստացել է խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառք, Գայանե Հովհաննիսյանից՝ կրկին Օֆելյա Մուրադյանի կազմակերպմամբ և Տիգրան Ասատրյանի միջնորդությամբ՝ խոշոր չափերով՝ 616.845 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ Սամվել Բադալյանից անձամբ պահանջել և ստացել է ևս խոշոր չափերով՝ 637.000 ՀՀ դրամ գումար կաշառք: Բացի այդ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է դպրոցի աշակերտների ծնողների կողմից իրեն վստահված գումարներից 180.000 ՀՀ դրամը, դպրոցի դասագրքերի վարձավճարների համար հավաքված և իր վստահությանը հանձնված գումարներից՝ 264.184 ՀՀ դրամը և դպրոցի կարիքների համար ձեռք բերված խոշոր չափերով՝ 622.350 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ իրեն վստահված տարբեր տեսակի տնտեսական, շինարարական և գրասենյակային գույքը:
 Այնուհետև Արամ Ստեփանյանը, «Նոր Կյանքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնով պայմանավորված իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է 2014-2015 թվականների ուսումնական տարվա դպրոցի 5-12-րդ  դասարանների աշակերտների կողմից որոշակի ներդրումների պայմաններով վերջիններիս տրամադրված դասագրքերի համար դպրոցի ուսուցիչների կողմից հավաքված և դպրոցի՝ հիմնադրամի ենթահաշվին փոխանցման ենթակա գումարներից իր վստահությանը հանձնված՝ 264.184 ՀՀ դրամը՝ այն ծախսելով իր անձնական նպատակներով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել