Թուրքիայի Շըրնաք նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելSlaq.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում այսօր 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:


Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Շըրնաքի Ուլդուդերե շրջանը, իսկ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ինտենսիվ երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Չանաքքալեի նահանգում: Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել