Սևակ Խանաղյանը կրկին Երևանում է և այս անգամ համերգային այլ ծրագրով: Երգիչն իր բենդով այս անգամ Արամ Խաչատրյանի համերգասրահի բեմում էր: «Իմ երաժշտական բենդի հետ ներկայացնելու եմ ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ հայտնի քավրներ, որոնք կատարել եմ «X ֆակտոր» նախագծի ժամանակ: Նոր երգերի տեսքով անակնկալներ էլ են լինելու, որոնք կատարելու եմ առաջին անգամ Երևանում: Պետք է ասեմ, որ իմ առաջին այցը Երևան միշտ հիշելու եմ, իսկ երևանյան հանդիսատեսն ամենալավն է»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Սևակը: 

Լեփ-լեցուն դահլիճը Սևակին ծափահարություններով դիմավորեց: Համերգային երեկոյի ընթացքում Սևակը և՛ խոսում էր հանդիսատեսի հետ, և՛ կատարում արդեն իսկ սիրված քավրները: Սևակի երևանյան համերգին ներկա էին նաև ծնողները, դե իսկ անակնկալներից մեկն էլ Գայա Արզումանյանի հետ դուետն էր: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել