Այս հավատարիմ ամուսինը 56 տարի շարունակ հոգ էր տարել կաթվածահար եղած կնոջը` Ժոու Յուաիին և մինչև օրս շարունակում է սիրել նրան։

BlogNews-ին խորապես հուզել է այս զույգի` չինացի ֆերմեր Դու Յունաֆայի և Ժոու Յուայիի պատմությունը, որը ապացուցում է, որ իրական սեր գոյություն ունի։

Դան և Ժոուն ամուսնացել են 1959 թվականին, սակայն ամուսնությունից ընդամենը 5 ամիս անց ճակատագիրը կործանիչ հարված է հասցրել նրանց։ Երիտասարդ կինն անհայտ հիվանդությամբ է հիվանդացել 20 տարեկանում և ամբողջովին պարալիզացվել է։ Այդ ընթացքում Դուն աշխատում էր կողքի քաղաքի ածխի հանքում և տեղեկացել է կնոջ հիվանդության մասին հարազատների ուղարկած նամակից։

Դուն անմիջապես թողել է աշխատանքը և վերադարձել տուն` կնոջ մոտ։ Հիվանդության պատճառով Ժոուն կորցրել էր բոլոր զգայական ունակությունները և անկարող էր նույնիսկ ամենաթեթև իրը տեղաշարժել։ Ոչ մի բժիշկ չէր հասկանում, թե ինչ էր կատարվում աղջկա հետ. միակ փաստն այն էր, որ նա ամբողջովին անօգնական էր և կորցրել էր նույնիսկ երեխաներ ունենալու ունակությունը։

Դուի շատ ընկերները առաջարկեցին չեղարկել իրենց ամուսնությունը և նոր կյանք սկսել, սակայն Դուն հրաժարվեց դա անել` խոստանալով կնոջը առհավետ հոգ տանել նրա մասին։

Դուն վերջնականապես դուրս եկավ աշխատանքից և սկսեց ֆերմերությամբ զբաղվել, որպեսզի կարողանա կնոջ կողքին լինել և հոգ տանել նրա բոլոր կարիքները։ Մինչ օրս էլ Դուն անում է այդ ամենը և պարբերաբար կնոջը տանում է բժիշկների մոտ։

Դուի անձնվեր քայլը չէր կարող չնկատվել իրենց փոքրիկ քաղաքի բնակիչների կողմից, ովքեր պարբերաբար այցելում են տարեց զույգին և առաջին անհրաժեշտության ապրանքներ բերում։ Դուն երբեք չի հանձնվել. մոտ 6 տասնամյակ է՝ նա խնամում է հիվանդ կնոջը. մի՞թե սա չէ իրական սերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել