Tert.am-ը գրում է.
 Եվրոպան շահագրգռված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պահպանելու հարցում,սա երևաց Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումներից, բայց միևնույն ժամանակ նկատվեց, որ Եվրոպան մտավախություններ ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի վարած քաղաքականության հետ կապված: Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով փետրվարի 17-ին Մյունխենում մեկնարկած անվտանգության համաժողովի մասին՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
 «Ավելի շատ կբացահայտվի Միացյալ Նահանգների քաղաքականությունը այս օրերին ընթացող քննարկումների արդյունքում: Առայժմ նախանշվել են քննարկումների ընդհանուր ուղղությունները: Տեսնենք, թե ինչ գնահատականներ կհնչեն, ինչպիսի գնահատականներ կհնչեն»,- ասաց նա:
 Ըստ նրա՝ Եվրոպան ԱՄՆ-ի նոր վարչակազմի վարած քաղաքականությունից իր մտահոգությունների մասին ակնհայտ խոսեց: «Դժգոհությունները պայմանավորված են նրանով, որ Միացյալ Նահանգները հիմնականում միանձնյա որոշումներ է կայացնում և  ստիպում է իր եվրոպացի գործընկերներին իր հետ մասնակցել այդ ծրագրերին՝ հաշվի չառնելով Եվրոպայի շահը: Այդ խնդիրների մասին խոսեց Գերմանիայի պաշտպանության նախարարը»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել