Ուեսթ գիսաստղ

Տեսանելի լինելով 1976 թվականին՝ գիսաստղն անվանվել է ասղագետ Ռիչարդ Ուեսթի անունով, ով առաջին անգամ նկատել է այն: Այն այնքան մոտ էր Երկրին, որ ավելի պայծառ էր երևում, քան երբևէ երևացել է Յուպիտերը: Սակայն Ուեսթ գիսաստղն այս ցուցակում հայտնվել է ոչ թե պայծառության, այլ իր սիդերիկ պարբերության համար:

Շատ գիսաստղեր հայտնվում են մեր կյանքում մեկ անգամ, ինչպես օրինակ Հալլիի գիսաստղը, որն Արեգակի շուրջն իր պտույտը կատարում է 76 տարին մեկ անգամ: Իսկ Ուեսթ գիսաստղն այդ պտույտն իրականացնում է 250,000 տարին մեկ անգամ: Սակայն այս ցուցանիշը հստակ չէ. զանգվածի կորուստը կամ արեգակնային համակարգի այլ մարմինների հետ փոխհարաբերությունները կարող են փոխել գիսաստղի ուղեծիրը: Բայց, իհարկե, 249,000 տարին էլ քիչ ժամանակ չէ:

Ցավոք սրտի, գիսաստղի մասին մեդիան շատ տեղեկություններ չի տվել: Շատերը բաց են թողել այն տեսնելու հնարավորությունը 1976 թ. և դժվար թե հաջորդ անգամ հնարավորություն ունենան տեսնելու:

 

Այցելություն Արեգակնային համակարգի երկու սառցե հսկաներին

Մարդու ձեռքով պատրաստված միակ սարքը, որը երբևէ ուղարկվել է Ուրան կամ Նեպտուն, Վոյաժեր 2 տիեզերանավն էր: Ուրանի ուսումնասիրման 5,5 ժամվա ընթացքում այն պարզեց, որ մոլորակի մթնոլորտը կազմված է 85% ջրածնից և 15% հելիումից, որ ամպերից 800 կմ ներքև եռացող օվկիանոս կա և որ այն 10-ով ավելի արբանյակներ ունի, քան մինչև այդ պարզ էր:

Վոյաժեր 2-ի թռիչքը Նեպտուն նույնպես անակնկալներով լի էր: Հայտնաբերվեցին մոլորակի Մեծ սև բիծը և դրա արբանյակ Տրիտոնի ակտիվ գեյզերները: Այս յուրօրինակ այցելությունները մի քանի անգամ ավելացրին մարդկության գիտելիքները այդ երկու մոլորակների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ Վոյաժեր 2-ի նախորդը՝ Վոյաժեր 1-ը մարդու կողմից պատրաստված առաջին և միակ սարքն էր, որն ուղարկվեց միջաստեղային տիեզերք:

 

Նիագարայի ցամաքած ջրվեժներ

Չնայած վայրկյանում 567,800 լ հոսքին՝ Ամերիկյան ջրվեժն ու Հարսանյաց ջրվեժը 1969 թ. մի քանի ամիս շարունակ ցամաք էին: Սրանք այն երեք ջրվեժներից երկուսն են, որոնք միասին կազմում եմ Նիագարայի ջրվեժները:

Անակնկալ չէր, որ այս դեպքը հանգեցրեց զբոսաշրջության կտրուկ աճին: Ընդամենը մեկ շաբաթվա հանգստյան օրերին 89,790 մարդ այցելեց այստեղ՝ տեսնելու և քայլելու չորացած ջրվեժի վրայով, չնայած որ ոստիկանության աշխատակիցները զգուշացնեւմ էին, որ դա շատ վտանգավոր է:

Շատ աշխատանքներ տանելուց հետո ջրերը կարծես «կենդանություն առան»: Շատերը սպասում էին, որ ջրերը միանգամից, պայթյունի նման կիջնեն, սակայն զուր. դրանք վերականգնվեցին աստիճանաբար:  

 

Հարավատլանտյան մրրիկ

Հյուսիսային օվկիանոսում խոշոր մրրիկները սովորական երևույթներ են: Յուրաքանչյուր եղանակի ընթացքում միջինում այդպիսի 6 մրրիկ և 12 արևադարձային փոթորիկներ են լինում: Սակայն Հարավային օվկիանոսում 1974 թվականից ի վեր միայն 9 արևադարձային փոթորիկներ են տեղի ունեցել:

Հազվադեպհանդիպող այդ փոթորիկներից մեկը հանկարծակիորեն վերածվել է մրրիկի՝ Կատարինայի ցիկլոնի: Այն պատմության մեջ միակ մրրիկն է եղել Հարավային օվկիանոսում և տեղի է ունեցել 2004 թ. մարտին: Այն զարգացրել է 127 կմ/ժ արագություն, վնասել է 36,000 տներ և խլել է երեք մարդու կյանք:

 

Գարեջրի հեղեղ

«Ձիու կոշիկ» գարեջրատունը, որը Լոնդոնում է գտնվում, ունի սեփական 6.7 մ բարձրությամբ խմորման տակառ: Այդ տակառի մեջ 1814 թ. հոկեմբերի 17-ին գարեջուր էր խմորվում, երբ դրա երկաթե օղակներից մեկը, որը տակառը կանգուն էր պահում, կտրվեց: Մեկ ժամ անց հսկայական տակառը տրաքեց՝ դուրս թափելով ավելի քան 1.2 մլն լիտր խմորվող գարեջուր:

Դեպքի ժամանակ ութ մարդիկ մահացան, իսկ մի քաի օր անց ևս իննը՝ ալկոհոլային թունավորումից: Գարեջրատան տնօրինությանը դատի տվեցին, սակայն ապացուցվելուց հետո, որ նրանք դեպքի հետ ոչ մի առնչություն և առհասարակ մեղավորություն չունեն, ազատվեցին: Այսպիսի դեպքի մարդկությունը երևի թե էլ երբեք ականատես չի լինի, սակայն ամեն տարի Լոնդոնի Հոլբորն Վիփետ փաբում հիշվում և նշվում է իրադարձության տարեդարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել