Կյանքը քաղաքում ուղեկցվում է մեծաթիվ վարակներով:

Ներկայացնում ենք, թե ինչ է պետք անել տհաճ, սարսափելի հիվանդությունների զոհ չդառնալու համար:

Վտանգավոր հիվանդությունների մեծ մասով հնարավոր չէ հիվանդանալ սովորական ավտոբուսում:

Գոնե որովհետև ոչ բոլոր բակտերիաները կարող են ողջ մնալ այնտեղ:

Բայց սուր շնչառական վիրուսային վարակ և տուբերկուլյոզ ունեցող մարդիկ էլ են երթևեկում տրանսպորտով, և վարակվելու ռիսկ իսկապես կա:

   

Կա նաև տարբեր մաշկային հիվանդություններով հիվանդանալու ռիսկ:

Ուստի պետք է անվտանգության որոշակի կանոններ պահպանել:

Հասարակական տրանսպորտում վարակներից պաշտպանվելու խորհուրդներ

1. Եթե ազատ տեղը ակտիվորեն հազացող և փռշտացող մարդու կողքին է, ավելի լավ է կանգնել:

2. Ձեռքերը լվալը և սպիրտով անձեռոցիկներ օգտագործելը լավ են պահպանում տրանսպորտային վարակներից:

3. Շոգ ժամանակ կանանց խորհուրդ է տրվում նստել կիսաշրջազգեստի վրա, ոչ թե մերկ ոտքերով՝ նստատեղին:

4. Եթե հիվանդ ես, մտածիր մյուս մարդկանց մասին և տանը մնա: Բայց եթե պետք է պարտադիր ինչ-որ տեղ գնաս, դիմակ օգտագործիր:

5. Վարակների սեզոնին լավ կանխարգելում է քիթը լվալը հանրային վայրեր այլցելելուց հետո:

6. Միշտ պայուսակումդ հակաբակտերիալ միջոց ունեցիր, որը վաճառվում է ցանկացած սուպերմարկետում:

7. Դեմքիդ չդիպչես առանց նախապես ձեռքերդ լվալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել