Tert.am-ը գրում է.
 Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի և Սահակ սրբազան Նաշալյանի առանձնազրույցն իր արդյունքները տվեց․երկու սրբազանները որոշեցին մի կողմ դնել անձնական հարցերը և դարձյալ համագործակցել հավաքական շահերի գիտակցությամբ ու պատասխանատվությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով զարգացումներին անձամբ հետևել է իրադարձությունների վայրից:

«Համայնքի աշխարհականները՝ գլխավորությամբ Պետրոս Շիրինօղլուի առանձնազրույց ունեցան սրբազանների հետ: Հետո նրանց հետ զրուցողների թիվն ընդլայնվեց,- ասաց նա՝ նշելով, որ ժողովում շեշտվեց, որ պատրիարքական ընտրության անցկացումը հրամայական է, պատրիարքական ընտրությունները ժողովրդի պահանջն են, ընտրության վերաբերյալ երկու եպիսկոպոսներն էլ ունեն համապատասխան կամք, - նշվեց, որ անհրաժեշտ է, որ երկու եպիսկոպոսների հարաբերությունները նորմալ լինեն, որպեսզի ընտրության համար դիմումը ներկայացվի, գործընթացը նորմալ հունով ընթանա»:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական հնարավոր ընտրությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել