Նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանը երեկ ընկերների և մտերիմների շրջապատում նշել է իր ծննդյան 32 ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել խնջույքին և ֆիքսել հետաքրքիր պահերը: Հոբելյարի տորթը և հագուստը կարմիրի և սևի ոճում էին:
«Առհասարակ սիրում եմ կարմիր գույնը, իսկ սևը իմ ամենասիրելի գույնն է: Սև ու կարմիրի գաղափարը ծագեց տաբատից, որովհետև ուզում էի կարմիր տաբատ՝ կողքը սև գծերով և այդպես շարունակությունը, հետո այս տարվա թրենդային ցանցը, որն ամեն ոճի մեջ նորաձև է, այդպես ամեն մի դետալ հավաքելով ստացա վերջնական կերպարս»,-նշում է Դիանան և ավելացնում, որ իր զգեստները կարվում են մոտավորապես չորս-հինգ ժամվա ընթացքում«Դա կարծես ավանդույթ է դարձել, քանի որ նախորդ տարի էլ այդպես էր»:
Խնջույքի ամբողջ նախապատրաստական աշխատանքով զբաղվել է Դիանան և իր ամուսինը, իսկ նշել են Փոքրի փարիզ սրճարանում. «Իմ ամենասիրելի սրճարաններից է, որը վերջերս բացել է վայն հաուս տարբերակը, որն աբստրակտ ոճի մեջ է: Սիրում եմ այդ վայրում առավոտյան սուրճ խմել, հրաշալի անձնակազմ ունեն: Ուզում եմ նշել, որ հյուրերս շատ հավանել էին ուտելիքը, իսկ դրա համար շնորհակալ եմ շեֆ խոհարար Ռոստոմ Պողոսյանին, և իհարկե ի դեմս տնօրենի՝ Մխիթար Գրիգորյանի»:
Խոսելով նվերներ և անակնելաների մասին՝ Դիանան նշեց. «Չեմ թաքցնի, որ թե նվեր ստանալ, և թե նվիրել շատ եմ սիրում, կարծում եմ՝ ցանկացած մարդ է այդպիսին: Ես ինքս էլ իմ ընկերների ծննդյան օրերին հատուկ եմ պատրաստվում և իմ ընկերները նույնպես այդպիսին են: Ստացել եմ այնպիսի նվերներ, որոնք միանշանակ կօգտագործեմ: Հետաքրքիր է՝ կային մարդիկ, ովքեր դեռ ամառվանից ֆիսքել էին թե ինչ եմ ես ցանկացել ունենալ: Ինչը ինձ համար հաճելի փաստ է»:
Դիազայները նշում է, որ հյուրերի հետ բավականին լավ ժամանակ են անցկացրել. «Անկեղծ ասած՝ այդպես լինում է ամեն փետրվարի 17-ին: Պետք է ասեմ, որ տրամադրության վրա նաև ազդում է թե ինչպիսի հարդարված վարսեր և դիմահարդարում ունես: Օրինակ, երբ մտա «Կամիլա» իմիջ ստուդիո իմ օրը միանգամից պայծառացավ, հատուկ շնորհակալ եմ իմ ընկերուհուն՝ Ալինային, և իհարկե շնորհակալ եմ Ագա իմիջ ստուդիոյին, որ ինձ թրենդային դիմահարդարում ապահովեցին: Հատուկ ուշադրություն դարձերք շրթներկիս, բավականին թրենդային տարբերակ այս տարվա համար, մի փոքր ռիսկային է իհարկե»,-եզրափակեց Դիանան:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի