Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խումբն, իրականում, դե ֆակտո ճանաչում է Ստեփանակերտը, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղ Մինսկի խմբի կողմից այցելություններ չէին արվի, ԼՂ իշխանությունների հետ հանդիպումներ ու բանակցություններ չէին նախաձեռնվի:

Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն՝ անդրադառնալով փետրվարի 20-ին Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի մասին ՄԽ հայտարարությանը, թե «չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները և դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքները»:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Մինսկի խումբը ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ճանաչում է Ստեփանակերտը:

«Բացի այդ, Մինսկի խումբը ճանաչում է նաև տարածքային ամբողջականությունը, որը կոչվում է Ղարաբաղ, և բնական է, որ բնակչությունն այնտեղ պետք է կյանքը կազմակերպի, անցկացնի ընտրություններ: Սա օբյեկտիվ գործընթաց է: Այլ հարց է, թե Ստեփանակերտն իր համար անհրաժե՞շտ է համարում հանրաքվեի արդյունքների ճանաչումն այլ պետությունների կողմից: Կարծում եմ՝ կարևորն այն է, որ արցախցիները ճանաչեն ու ընդունեն փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները: Սա է առաջնայինը, իսկ միջազգային ճանաչումը երկրորդական է, այն կարող է լինել, կարող է չլինել»,- նշեց վերլուծաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել