բացել լրահոսը
17.02.2017  20:06

Շաքի ջրվեժը կենթարկվի տուրիստական «տրանսֆորմացիայի»

էկոնոմիկան թվերով

Картинки по запросу Շաքի ջրվեժՀայաստան այցելող ցանկացած զբոսաշրջիկ, բնականաբար, նախօրոք ճշտում և ծանոթանում է այն վայրերին, ուր պետք է այցելի: Ընդունենք` զբոսաշրջիկ եք, և որպես հանգստի վայր ընտրել եք Սյունիքը, հատկապես` Սիսիանը: Փորձում եք Սիսիանի, նրա տեսարժան վայրերի մասին համացանցից տեղեկանալ, ասենք, օրինակ, Շաքիի ջրվեժի մասին:

Շաքի ջրվեժը գտնվում է Որոտան կիրճում, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Որոտանի վտակ Շաքի գետի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքե անվանումը ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքեի: Համաձայն ավանդության՝ մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան բերել իր մոտ: Ըստ լեգենդի՝ հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանել են Շաքիի ջրվեժ:

Շաքին Հայաստանի ամենաբարձր ջրվեժն է: Անհիշելի ժամանակներից ջրվեժն այցելուներին գրավել է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Շաքեի ջրերը միշտ էլ օգտագործվել են հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, կենցաղային և այլ նպատակներով: Սակայն վերջին 4-5 տարում ջրառեսուրսի մեջ հնարավոր էկոլոգիական թողքը չի ապահովում ջրվեժին անհրաժեշտ ջրի քանակությունը, և այն, որպես այդպիսին, չի գործում:

Օրերս զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում «Շաքի ՓՀԷԿ»-ի և Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպմանը «Շաքի ՓՀԷԿ»-ը ներկայացրել է ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների նախնական կարգավորման ծրագիրը: Քննարկվել են Շաքիի ջրվեժը զբոսաշրջային նպատակներով առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև՝ ջրվեժի տարածքում անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ձևավավորելու հարցը, նշվել է նաև ենթակառուցվածքների ձևավորումը իրականացնել գործող ՀՀ օրենսդրության համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 762 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝