Armenpress-ը գրում է.
 Մյունխենում անցկացվող Անվտանգության 53­րդ համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17­ի առավոտյան հանդիպում է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ։ Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը։
 Այնուհետև Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Մյունխենի անվտանգության համաժողովն ամենամյա է։ Անցկացվում է 1962 թվականից։ Այս տարի համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 500 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ երկրից՝ պետությունների ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, փորձագետներ և ԶԼՄ­ների ներկայացուցիչներ։
 Մյունխեն 2017 ­ի գլխավոր թեմաներն են իրադրությունը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայի գործողություներից բխող վտանգները և մի շարք այլ գլոբալ մարտահրավերներ։ Համաժողովի կենտրոնական քննարկումներից է նաև «Արևմուտքի ապագան. անկում, թե՞ վերադարձ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել