բացել լրահոսը
17.02.2017  17:45

Այս տղամարդը պատվիրել է իր կնոջ ու դստեր սպանությունը. իմանալով պատճառը՝ վերջնականապես համոզվեցի, որ այս աշխարհը կործանվում է

Ժուրնալ

Այս տղամարդու նենգ մտադրությունները բացահայտվեցին պատահականորեն, երբ նա նամակը վարձու մարդասպանին ուղարկելու փոխարեն ուղարկեց իր նախկին գործատուին:

 

Ինչպես պարզ է դարձել, Վաշինգտոնի բնակիչ Ջեֆ Լայթլը ցանկացել է Շեյն անունով վարձու մարդասպանին գրել, ում նա վարձել է իր կնոջն ու 4-ամյա դստերը սպանելու համար: Այդպիսով նա հույս է ունեցել ստանալ կյանքի ապահովագրության համար նախատեսվող 1.5 միլիոն դոլարը:

Բարեբախտաբար, նա սխալվել է ու նամակը ուղարկել իր նախկին գործատուին, ով առանց հապաղելու դիմել է ոստիկանություն:

Նամակի մեջ մոտավորապես հետևյալ բովանդակությունն է եղել.

«Բարև, Շեյն։ Ո՞նց ես: Հիշու՞մ ես, ասացիր, որ կարող ես օգնել սպանել կնոջս: Ես պատրաստվում եմ օգտվել քո առաջարկից»

Որպես վարձատրություն նա մարդասպանին խոստացել է ապահովագրությունից սպասվող գումարի կեսը:

Նա նաև մարդասպանին հայտնել  է այն ժամը, երբ կինը մոտենում է տանը, ու ծրագրել է ամեն ինչ այնպես կազմակերպել, ասես դժբախտ պատահար է եղել կամ կողոպուտ: 
Հարցաքննության ժամանակ Լայթլն ասել է, որ հնարավոր է՝ նամակն իր 4-ամյա դուստրն է ուղարկել, իսկ հետո խոստովանել է, որ միայն ծրագրել է այդ ամենը ու մտադրություն չի ունեցել իրագործելու:
Հիմա նա գտնվում է բանտում ու մեղադրվում է դիտավորյալ հանցագործություն կազմակերպելու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 21513 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝