Արգելված իրերն ու գտածոները միշտ էլ գրավել են գողերին, քանի որ վերջիններս կարծել են, որ մեծ օգուտ կունենան դրանցից: Սակայն այդ գտածոներից մի քանիսը իրենց՝ գողացողներին միայն անհաջողութուններ են բերել:
Պոմպեյի մասունքներ
Համաձայն լեգենդի՝ հին հռոմեական քաղաք Պոմպեյը ավերվել է հռոմեացի լեգեոներների կողմից, այնուհետև անիծվել է աստվածների կողմից՝ սուրբ վայրերի ոչնչացման համար: Քաղաքի ժամանակակից հնագիտական տեսչությունը ամեն տարի շուրջ 100 ծանրոց է ստանում զբոսաշրջիկներից: Այդ ծանրոցներում այն բոլոր գտածոներն են, որոնք ինչ-որ մի ժամանակ մարդիկ գողացել են և այժմ վերադարձնում են, քանի որ, ըստ իրենց, դրանք միայն խնդիրներ և անհաջողություններ են բերում:
Վիրջինիայի քաղաքային գերեզմանատուն
Նևադա նահանգում՝ Վիրջինիայում, 1867 թ. կառուցվեց գերեզմանատուն, իսկ մինչև այդ մահացածների դիերը թաղում էին, որտեղ որ պատահի: Սակայն դրա բացումից անմիջապես հետո որոշ գերեզմանաքարեր սկսեցին անհետանալ: Ամենայն հավանականությամբ դրանք գողանում էին անձնական կարիքների համար՝ դռներ պատրաստելու, այգիների ձևավորման և այլն: Թալանելուց հետո բոլոր գողերի հետ դժբախտ դեպքեր էին պատահում, անգամ մահեր: Եվ որոշ գողեր բերել և հետ են տեղադրել գերեզմանաքարերը՝ անեծքից ազատվելու համար:
Սենիցիանուսի մատանի
Սենիցիանուսի ամբողջովին ոսկե մատանին հայտնաբերվել է 18-րդ դարում: Դրա տրամագիծը 2,5 սմ է, իսկ քաշը՝ 12 գ: Մատանու վրա փորագրված է հետևյալը. «Սենիցիանուս, աստված քեզ պահապան»: Այնուհետև գտնվել է մի աղբյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ կան վերոնշյալ մատանու մասին: Ըստ այդ գրության՝ հռոմեացի Սիլվիանուսը իր բողոքն է հայտնում Նոդենս աստծուն մատանու գողության համար, որը կատարվել էր Սենիցիանուսի կողմից: Նա ցանկանում էր, որ այդ գողը հաջողություն և առողջություն չունենա այնքան ժամանակ, քանի դեռ մատանին չի վերադարձրել Նոդենսի տաճար: Մասնագետները կարծում են, որ «Հոբբիթը» հենց այս պատմության հիման վրա է ստեղծվել:
Քարերի անտառ
Արիզոնայի ազգային պարկում կա մի անտառ, որտեղ քարապատ ծառեր են աճում: Զբոսաշրջիկները ցանկանում են այնտեղից հուշանվերներ տուն տանել: 1934 թ. ի վեր՝ պարկի պահակները շուրջ 1,2 հազար ծանրոցներ են ստացել՝ քարերով և նամակներով լի: Քարեր տուն տարած մարդիկ, անհաջողությունների հանդիպելով, հետ են վերադարձրել դրանք: