Բացառիկ մարդ-ինստիտուտ, որ ճիշտ մտածում, ճիշտ գործում ու ճիշտ աշխատում է PR դաշտում։ Արցախի ՄԻՊ լինելը ավելի բարդ բան է, քան Հայաստանի որևէ նախարար։ Մարդու իրավունքները, այդ թվում՝ չճանաչված պետությունում բնակվողներինը, ունիվերսալ արժեք են։ Սա ամենաճիշտ թիրախն է, որ Արցախի ՄԻՊ-ը ընտրել է։ Քննադատելու բան եմ ման գալիս, չկա։ Ի դեպ՝ նրա զեկույցը անձամբ փոխանցել եմ ԱՄՆ Սենատոր, Սենատի դեմոկրատական կուսակցության ղեկավար Չաք Շումերին։ Ասեմ ավելին՝ ստուգել եմ, կարդացել է :)
Անհրաժեշտ է բոլոր հարցերում Մելիքյանին աջակցել։ Նա Արցախի այցեքարտն է, նրա առաջ որևէ դուռ չի փակվի քաղաքակիրթ աշխարհում, քանի որ մարդու իրավունքները, ինչպես նշեցի, բացառիկ արժեք են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10154954623180421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել