Քիչ առաջ հայտնի դարձավ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը: Ցուցակը կգլխավորի ԲՀԿ նորընտիր ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իշխան Զաքարյանն ու Նաիրա Զոհրաբյանը, չորրորդում՝ Վարդան Բոստանջյանն է (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։

Ցուցակի երկրորդ հնգյակը գլխավորում է  Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ վարչության անդամ), 7-րդ տեղում Տիգրան Ուրիխանյանն է (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ), 8-րդում՝ Իվետա Տոնոյանը, 9-րդում՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Տասնյակը եզրափակում է Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։

Համագործակցության հուշագիր ստորագրվել է ԲՀԿ-ի և «Առաքելություն» կուսակցության միջև: Իսկ «Միասնության» դաշինքից համամասնական ցուցակում չեն լինի, բայց կառաջադրվեն ռեյտինգայինով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել