Էներգետիկ ոլորտի զարգացումը կրում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական նշանակություն ցանկացած պետության համար: Հայաստանում այս օրերին քննարկվում է 2017-2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքը: Ներկայումս ընթացող գործընթացներից մեկը Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն է, որի նպատակով 76 մլն եվրո գումարով ձեռք են բերվել 672 հողակտոր և հենարանների կառուցման շինարարության թույլտվություններ՝ 60 համայնքներում: Ներկայումս գնահատման փուլում է ընթանում Հայաստան-Վրաստան օդային գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցումը, որի համար հատկացվում է 188 մլն եվրո:

Image may contain: text

Այս պահին ընթանում են «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Ագարակ-2», «Շինուհայր» եւ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները, որոնց ներդրումային գումարը կազմում է 50,5 մլն դոլար։ Առաջիկա երկու տարիներին ևս սպասվում են մի շարք ծրագրեր: Դրանցից կարելի է առանձնացնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը: 300 մլն դոլարանոց ծրագիրը կավարտվի 2019թվականին:

Կարելի է երկար թվարկել այն ծրագրերը, որոնք պետք է կյանքի կոչվեն գալիք տարիներին: Այն, որ էներգետիկ ոլորտը պետության թիրախում է, դրա մեջ կասկած չկա: Պատահական չէ, որ գալիք տարիներին այստեղ ներդրվելու է 1,5 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել