Tert.am-ը գրում է.
 Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքարանի ու նոր պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված նոր զարգացումներին ու, մեկնաբանելով եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականն ու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի պահվածքը, փորձել է ներկայացնել հայ համայնքի ներքին տրամադրությունները:
 «Միակ ելքը՝ Աթեշյանի հրաժարականը» վերնագրված հոդվածում Քըլըչդաղըն պատմում է, որ Աթեշյանն ու նրա պահվածքը 9 տարի շարունակ ստեղծել և շարունակում են խնդիրներ ստեղծել Թուրքիայի հայության համար:
 «Սահակ Մաշալյանը, չնայած անցյալում գործած իր մի քանի սխալներին, հրաժարականի բաց նամակով նոր պատրիարքի ընտրության 9-ամյա ճգնաժամի ընթացքում կատարեց իր ամենապատվավոր քայլը: Մենք պարտավոր ենք նրան շնորհակալ լինել», - գրում է Քըլըչդաղըն՝ հավելելով, որ Մաշալյանի նախորդ սխալներն էլ, ինչպես արդեն պարզ է դառնում, կատարվել են հենց Աթեշյանի դրդմամբ:
 Հեղինակը նշում է, որ թեև հայ համայնքը շատ վաղուց գիտեր Աթեշյանի ով լինելը, սակայն սա բոլորովին այլ դեպք է, երբ փոխպատրիարքի դիմակը պատռվում է հենց իր հետ միասին տարիներ շարունակ ծառայած բարձրաստիճան հոգևորականի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել