Որոշել էի որոշ ժամանակ հանգիստ թողնել ձեզ, բայց միտքը, որ անընդհատ պտտվում է ուղեղումս, ստիպում է արտահայտվել...
Կոռուպցիային սովոր մեր հասարակությունն ի վիճակի է փչացնել նույնիսկ ամենաբարեխիղճ պաշտոնյային, բժշկին, անգամ դասվարին... Ես հասկացա` նրանք մեղավոր չեն, մեղավոր ենք մենք... Պետք է պարզապես հիշել, որ մարդկանց բուժելը բժշկի սուրբ պարտականությունն է, քաղաքացու հարցերը լուծելը` չինովնիկի, իսկ երեխային կրթելը` ուսուցչի... Դա պարտականություն է, որ նրանք պիտի, ՊԱՐՏԱՎՈՐ են իրականացնել, այլ ոչ թե լավություն են անում, որի համար մենք մեզ պարտավորված ենք զգում տարբեր ձևերով «լավության տակից դուրս գալ»: Միշտ հիշեք, խնդրում եմ, որ, եթե ձեր ձեռքը քարի տակ չէ, դուք կարող եք «լավության տակից դուրս գալ»` էդպես սովորեցնելով նրանց, վաղը մեկ ուրիշը կհայտնվի շատ վատ վիճակում... Նա կտուժի, որովհետև ձեզ պես մեկը «փիս» է սովորեցրել... Եկեք սկսենք մեզանից, փորձենք փոխվել, ու աշխարհն էլ կփոխվի... Որքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել կոռուպցիոն գործարքները, միևնույն է մենք միշտ գտնում ենք տարբերակ գոնե նվերների տեսքով շնորհակալություններ հայտնելու, շողոքորթելու. ասել կուզի՝ մենք, միայն մենք ենք մեղավոր...
Վերջ, ես այլևս չեմ խոսում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել