Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի մարտավարությունն այն ժամանակ եղել է և հիմա էլ շարունակում է մնալ խաղաղ բնակչությանը կամ հպատակացնելը, կամ ոչնչացնելը: Իսկ նման մարտավարությունը չի կարող չունենալ այլ պատասխան, ինչը և փայլուն իրակացվեց արցախյան պատերազմում. «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովի բացմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը։

Ըստ նրա, այսօր Արցախի ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն և նպատակ ունի ագրեսիվ հակառակորդին Արցախի խաղաղ բնակավայրերից հեռու պահել:

«Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն բանակի ուսերին», - ասաց Էմիլ Բաբայանը և նշեց, որ աշխարհին պետք է լսելի լինի խնդիրը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել