Image result for հհկ

ՀՀԿ համամասնական ցուցակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական դաշտում կարդինալ փոփոխություններ են։ Քաղաքական դաշտի փոփոխությունը, իհարկե, ուղիղ ազդեցություն է ունենալու հասարակական կյանքի վրա։ Այս դեպքում՝ դրական։ Ցուցակի տասնյակում հիմնականում երիտասարդներ են, իսկ երիտասարդ խորհրդարանը խոստանում է կրեատիվ մտածելակերպ։

Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, իսկ երիտասարդների հնարավորությունները նորօրյա արագացող աշխարհում ավելի ու ավելի մեծ են։ Ինչևէ, քաղաքական լուստրացիան և երիտասարդների առաջին գիծ գալը դրական է։ Երիտասարդներ են ոչ միայն իշխանական թևում, ընդդիմադիր թևում էլ նրանք կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել