5. Սակուրաձիմա (Ճապոնիա)

Ճապոնիայում կան 110 գործող հրաբուխներ: Դրանցից 47-ը գտնվում են խիստ վերահսկողության տակ, իսկ Սակուրաձիման իսկապես սպառնալիք է հանդիսանում ճապոնացիների համար: Հրաբխի անվանումը թարգմանաբար նշանակում է «բալի ծաղկման կղզի», սակայն, հակառակ իր անունի, այն մոտակա Կագոսիմա քաղաքի 700 բնակիչներին մշտական լարվածության մեջ է պահում: Առաջ այն առանձին կղզի է եղել, սակայն 1914 թ. Սակուրաձիման անսպասելիորեն լավա ժայթքեց մի քանի ամիս շարունակ, որի հետևանքով էլ դարձավ Կյուսյու կղզու մի մասը՝ միաժամանակ խլելով շուրջ 35 հազար մարդու կյանք:

4. Նյիրագոնգո (Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն)

Նյիրագոնգո հրաբուխը գտնվում է Ռուանդայի և Կոնգոյի սահմանի մի քարքարոտ հատվածում և մշտական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Անգամ այն ժամանակ, երբ այն չի գործում, դրա օդանցքներից ածխածնի երկօքսիդ է դուրս գալիս՝ թունավորելով մարդկանց և անասուններին: Այս հրաբխի լավան, մնացած հրաբուխների հետ համեմատած, շատ ավելի հեղուկային է և կարող է ժայթքել մինչև 100 կմ/ժ արագությամբ: Վերջին՝ 2002 թ. ժայթքման ժամանակ գրեթե ամբողջովին ավերվեց մոտակա Գոմա քաղաքը, որի հետևանքով ավելի քան 200 հազար մարդիկ զրկվեցին իրենց տներից:

3. Ֆուձիյամա (Ճապոնիա)

Ճիշտ է, Ֆուձիյաման Ճապոնիայի մշակութային տեսարժան վայրերից մեկն է համարվում, և արդեն 300 տարի է, ինչ չի ժայթքել, միևնույն է, այն վտանգ է հանդիսանում բնակչության համար: 2011 թ. Տոհոկուի երկրաշարժից հետո հրաբխում մագմայի ապարատի ճնշումն անհամեմատելիորեն բարձրացել է: Երկրում սեյսմիկ ակտիվությունը կարող է հանգեցնել նրան, որ հրաբուխն այսքան ժամանակ անց կրկին ժայթքի: Եվ դա Տոկիոյի 13 միլիոն բնակիչների համար իսկական աղետ կլինի:

2. Մաունա-Լոա (ԱՄՆ)

Հավայան կղզիները հրաբխային են համարվում, իսկ այնտեղ ամենախոշոր հրաբուխը համարվում է հին, բայց, միևնույն է, շատ ակտիվ Մաունա-Լոան: Դրանից դուրս ժայթքող լավան ունի մարդու արագ քայլքի արագություն: 1950թ. այն ժայթքել է մոտ 400 մլն քառ. մ լավա, որը օվկիանոսին է հասել երեք ժամ հետո: 1984 թ.-ից ի վեր հրաբուխը դեռ առանձնակի անհանգստություն չի պատճառել, սակայն սեյսմոլոգները մոտակա ժամանակների համար խիստ կասկածներ ունեն:

1. Պոպոկատեպետլ (Մեքսիկա)

Չնայած որ հրաբուխը մայրաքաղաք Մեխիկոյից (9 մլն բնակիչ) մոտ 70 կմ դեպի հարավ է տեղակայված, այն, միևնույն է, անհանգստացնում է մարդկանց: 1994 թ.-ից մինչև 2016 թ. ընկած ժամանակահատվածում Պոպոկատեպելը ժայթքել է 11 անգամ՝ մահու չափ վախեցնելով մարդկանց: Դրա վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2000 թ., երբ 40 հազար մարդու ստիպված եղան արագ տեղահանել: 2016 թ. մարտին Պոպոկատեպետլը երկինք արձակեց 2 կմ բարձրությամբ ծուխ: Բարեբախտաբար, այդ ժամանակ մեքսիկական իշխանություններն արդեն ստեղծել էին «անվտանգության օղակը» (11 կմ)՝ հրաբուխի վերին հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել