Երիտասարդ ծնողները սիրով և հպարտությամբ տեղադրում են իրենց նորածին երեխաների նկարները սոցիալական ցանցերում: Դա անում են նրա համար, որպեսզի ցույց տան, թե ինչքան երջանիկ և ուրախ են, և կիսեն իրենց զգացմունքները հարազատների ու ընկերների հետ: Իսկ եթե նորածին հրաշքները երկուսն են լինում, երջանկությունը կրկնապատկվում է:

Երկվորյակները միաժամանակ և՛ ամբողջական քաոս են, և՛ երկակի ուրախություն: Հատկապես այն դեպքում, երբ այդ երկվորյակները նաև գենետիկական հրաշք են համարվում:

Ծանոթացեք, Մեյեր-Դինների գեղեցիկ ընտանիքն է ԱՄՆ Իլինոյս նահանգից:

Թոմաս Դինը և Ուիթնի Մեյերը անցյալ տարվա ապրիլի 23-ին երկու հրաշալի զույգ աղջնակների ծնողներ դարձան:

Նայեք ընտանեկան լուսանկարին և միանգամից կնկատեք փոքրիկների տարբերությունը. նրանցից մեկը մաշկի բաց գույն ունի, մյուսը՝ մուգ:

«Երբ նրանք ծնվեցին, ես աչքերիս չէի հավատում, քանի որ այդպիսի բան երբեք չէի տեսել: Սակայն իմ փոքրիկները հենց այդպիսին էին, դա ուղղակի հրաշք էր. նրանք տարբեր ռասսաների են պատկանում», - տպավորություններով կիսվում է Ուիթնին:

Հպարտ մայրիկը գրեթե ամեն օր կիսվում է իր աղջիկների լուսանկարներով Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որպեսզի աշխարհն էլ տեսնի, թե ինչ արտասովոր և գեղեցիկ գենետիկական տարբերություն ունեն նրանք:

Աղջնակները տարբեր ձվաբջիջներից են՝ բեղմնավորված տարբեր սպերմատոզոիդներով:

Ըստ ստատիստիկայի՝ տարբեր ռասայի 500 զույգերից միայն մեկի երեխաները կարող են մաշկի տարբեր գույներով ծնվել:

Փոքրիկները նույն օրն են ծնվել, սակայն նրանք ամբողջովին տարբեր են՝ և՛ բնավորությամբ, և՛ նախասիրություններով, և՛ սովորություններով: Կալանին ավելի աշխույժ է և ակտիվ, իսկ Ջերանին հիմնականում կենտրոնացած է ուտելու վրա:

Փոքրիկների լուսանկարները հազարավոր հավանությունների են արժանացել և տարածվել են ողջ համացանցով մեկ:

Շնորհիվ Ուիթնի Մեյերի՝ լուսանկարը համացանցում տարածելու՝ աշխարհի մյուս՝ նման հատկությամբ ծնված փոքրիկների լուսանկարներն էլ են սկսվել տարածվել:

Այս ամենը խոսում է այն մասին, որ գենետիկան հետաքրքիր և զարմանալի գիտություն է, իսկ մարդու մաշկի գույնն առհասարակ չի ազդում մարդկանց զգացմունքների և ամուր ընտանիք կառուցելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել